հայրենագիտիտություն

Սուրբ Յոթ Վերք

Սուրբ Յոթ Վերք եկեղեցին գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, նրան նաև անվանում են Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի։ Կառուցվել է 1874-1886 թվականին և ունի 4 գմբեթ։ Նախկինում այնտեղ եղել է փայտե մատուռ։

1988 թվականի երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու գմբեթները պոկվել և ընկել են վար, հիմա այդ գմբեթները դրված են եկեղեցու բակում։

Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգել էն և վերացվել եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը որը փլվել էր երկրաշարժից։

Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է որի խորանն ունի պատկերակալ։ Այդ եկեղեցին նաև ունի 4  զարդապատկեր:

Եկեղեցու պաշտոնական անվանումը Սուրբ Աստվածածին է բայց տեղացիների մոտ այն հայտնի է որպես Յոթ Վերք ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի որն այստեղ էն տեղափոխել Սուրբ Նշան եկեղեցուց ։

Leave a comment